Փաշինյանի միակ հենարանը մնացել են ուժային կառույցները.«Փաստ»

«Փաստացի այսօր Նիկոլ Փաշինյանի միակ հենարանը մնացել են ուժային կառույցները: Հենց նրանց միջոցով էլ նա սկսել է յուրատեսակ «տեռոր» իրականացնել: Օրերս լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ ոստիկանություն են կանչվում դպրոցների ուսուցիչներ, որոնց հետ, ըստ էության, նախընտրական «զրույցներ» են տարվում:

Այս օրերին քրեական գործեր են «կարվում» մի շարք ընդդիմադիրների նկատմամբ, ոմանց հրավիրում են ԱԱԾ: Օրինակ՝ երեկ մեզ հետ զրույցում ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը հաստատեց, որ իրեն և ամուսնուն նույնպես հրավիրել են ԱԱԾ: Այսպիսի օրինակները քիչ չեն, և կան տեղեկություններ, որ գնալով զանգվածային բնույթ են ստանալու, հին ու նոր «գործեր» են «վերակենդանացնելու», քանի որ Փաշինյանը պարզապես սարսափած է ընտրություններում պարտվելու մտքից:

Ի դեպ, այս ամենից բացի, Նիկոլ Փաշինյանն սկսել է աշխատել նաև Ֆեյսբուքում: Մեր տեղեկություններով, նրա ուղիղ հրահանգով զանգվածային բողոքներ են ուղարկվում ընդդիմադիրների սոցցանցային էջերի դեմ, ինչի հետևանքով որոշ էջեր կա՛մ որոշ ժամանակով «բլոկվում» են, կա՛մ սահմանափակվում են առանձին ֆունկցիաներ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով