Մենք անցյալից դասեր չքաղեցինք և այսօր շարունակում ենք հիշել ու պահանջել.Արա Վարդանյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն   Արա  Վարդանյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել   է

«Հիշում ենք, պահանջում ենք…
Իսկ ի՞նչ ենք հիշում, ի՞նչ ենք պահանջում։ Տարին մեկ անգամ ծաղիկ խոնարհելո՞վ է դա արտահայտվում։
Ապրում ենք նոր, արդեն սկսված եղեռնի պայմաններում ու շարունակում ենք հիշել ու պահանջել։ 5 հազար երեխա սպանեցին բոլորիս աչքի առաջ, հայրենիքը բզկտեցին, գրավեցին, բայց դե մենք հիշում ու պահանջում ենք։ Իշխանության բերեցին թուրքերին, բայց մենք դեռ հիշում ու պահանջում ենք։
Մենք անցյալից դասեր չքաղեցինք և այսօր շարունակում ենք հիշել ու պահանջել։ Ուղղակի այսօր հիշողությանը ու պահանջին ավելացավ Արցախի 75 տոկոսը։
Ես դեմ չեմ հիշելուն ու պահանջելուն, բայց գուցե պետք է նաև սթափվել ու ներկան ճիշտ գնահատել…»,-գրել  է  Վարդանյանը

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով