Մարտիրոս և Սերս բնակավայրերում անցկացվել է ուսումնավարժանք.ԱԻՆ

Սույն թվականի ապրիլի 13-ին Վայոց ձորի մարզի Մարտիրոս և Սերս բնակավայրերի միջնակարգ դպրոցներում անցկացվել է «Անձնակազմի պատսպարման իրականացումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Վարժանքին մասնակցած ընդհանուր թվով 122 աշակերտի համար իրականացվել է ազդարարում, տարահանում և պատսպարում:
Ներգրավված են եղել նաև ուսուցչական կազմը և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչները: Վարչության բնակչության պաշտպանության բաժնի աշխատակիցներն աշակերտների համար կազմակերպվել են նման իրավիճակներում վարքականոնների ուսուցում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով