Լավ, ե՞րբ եք դադարելու «ստռախովկայի» համար բողոքներ ներկայացնելը․ Երեմ Սարգսյան

 

Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

«Պարոնայք գլխավոր դատախազ և գլխավոր դատախազի տեղակալներ
Ի՞նչ եք կարծում, ինչու՞ է քրեական դատավարության օրենսգրքով սահմանված է, որ վճռաբեկ բողոք կարող են ներկայացնել միայն գլխավոր դատախազն ու նրա տեղակալները, ինչու՞ հսկողություն իրականացնող դատախազին, դատարանում մեղադրողը պաշտպանող դատախազին, նրա վարչության պետին նման իրավունք չի վերապահվել, էդ ինչիա՞ տենց։

Ճիշտ եք՝ որպեսզի ամեն «ՍԹԻՑ» թեմայով վճռաբեկ բողոք չներկայացվի, որ գլխավոր դատախազն ու նրա տեղակալներն իրենց «ծանր» տեղը չթեթևացնեն ու գրեթե բոլոր գործերով (չնչին բացառություններով) վճռաբեկ բողոքներ ներկայացնեն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լավ, ե՞րբ եք գոնե դուք դադարելու «ստռախովկայի» համար բողոքներ ներկայացնելը, թե՝ իրոք կարծում եք, որ բոլոր դեպքերում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը սխալ է։

Լավ, վատ չե՞ք զգում, որ ձեր վճռաբեկ բողոքների բացարձակ մեծամասնությունը վարույթ չի ընդունվում։

Իսկ իրականում պետք է լիներ այնպես, որ եթե ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՆ ու ՏԵՂԱԿԱԼՆԵՐԸ վճռաբեկ բողոք ներկայացնեին, ապա ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները պետք է խիստ անհանգստանային, թե այդ ինչ խախտում են իրականում դատարանները թույլ տվել, որ ՆՐԱՆՔ վճռաբեկ բողոք են ներկայացրել, իսկ ՎՃռաբեկ դատարանն էլ Ձեր բողոքների բացարձակ մեծամասնությունը պետք է վարույթ ընդուներ, քանի որ բացառիկ և հիմնավոր դեպքերում բողոք կներկայացնեիք։

Հիմա, ցավոք, երբ նույնիսկ գործին մասնակցող դատախազն է օբյեկտիվորեն գտնում, որ բողոք ներկայացնելու հիմքեր չկան, միևնույն է, գլխավոր դատախազն ու տեղակալները «նավսյակի» բողոք են բերում, որ մի օր պետք լինի ասեն, որ իրեն այդ բողոքը ներկայացրել են»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով