Հրդեհ Վահրամաբերդ գյուղում

Ապրիլի 22-ին, ժամը 06:53-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահրամաբերդ գյուղի 38-րդ փողոցի թիվ 7/1 հասցեում այրվում է բնակելի տնակ. տուժածներ չկան։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում են տնակ և մոտակա անասնագոմի տանիքը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:12-ին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով