Հրդեհ Դավիթ Բեկի փողոցում

Ապրիլի 13-ին, ժամը 10:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, այրվում է բեռնատար ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մ
արտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:05-ին, մարվել՝ 11:18-ին:
Այրվել է «Volvo» (վարորդ` Ա. Պ.) մակնիշի բեռնատար ավտոմեքենայի խցիկը. տուժածներ չկան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով