ՀՀԿ-ն չի մասնակցել Ծառուկյանի որոդու հարսանիքին, Ռոբերտ Քոչարյանը ևս հրաժարվել է մասնակցել

ՀՀԿ-ն չի մասնակցել Ծառուկյանի որոդու հարսանիքին, Ռոբերտ Քոչարյանը ևս հրաժարվել է մասնակցել:Այս  մասին այսօր «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսում  ասել  է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Աշոտյանի  խոսքով` պետք է մի կողմ թողնել այդ թեման:Մենք երկրում նոր բարոյական վարքականոնի կարիք ունենք, բոլորս՝ բոլոր մակարդակներում: Օրինակ, ինձ նյարդայնացնում եւ ցավ է պատճառում Երևանի փողոցներում ցկցկացող ցանկացած մեքենան, երբ երաժշտությունը շատ բարձր է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մենք վարքականոնի կարիք ունենք նույնիսկ մեր հավաքների ժամանակ, դիցուք մեկի ծնունդի ժամանակ: Հասկանալի է, որ կյանքը շարունակվում է, բայց ցավը պետք է միահյուսել մեր կենցաղին: Չենք կարող ասել, որ այդ ցավը չկա»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով