ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ իշխանության յուրացումը հանցագործություն է.Պետրոսյան

Պատգամավոր   Գևորգ  Պետրոսյանը   ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է.

««ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ իշխանության յուրացումը հանցագործություն է:
Նույն Սահմանադրության համաձայն՝ վարչապետի հրաժարականի դեպքում, ի տարբերություն Կառավարության մյուս անդամների, վարչապետի լիազորությունները դադարում են:
Հետևաբար, եթե հրաժարականը ՀՀ նախագահի կողմից ընդունվելու դեպքում վարչապետի աթոռին սիրահարված անձը կամայական ձևով շարունակի իրականացնել վարչապետի գործառույթները, ապա աներկբայորեն առաջանում է ՀՀ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի (Իշխանության յուրացումը) 2-րդ մասով նախատեսված հանցակազմը՝ 10-ից 15 տարի ազատազրկմամբ…
Դե քեզ տեսնեմ պարո’ն «գելխեղդ»…»,-գրել է Պետրոսյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով