Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 298, մահվան՝ 19 նոր դեպք

Հայաստանում ապրիլի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 298 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 208 818-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 քաղաքացի, մահացածների թիվը 3895 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Ապրիլի 19-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 982 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 19 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4875-ի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով