«Գալաքսի» ընկերությունների խումբը 2020 թվականին ավելի քան 11,5 միլիարդ դրամի հարկային վճարումներ է կատարել

 

Որպես պատասխանատու բիզնես՝ «Գալաքսի» ընկերությունների խումբը 2020 թվականին Հայաստանի
Հանրապետության բյուջեին հարկային վճարումների տեսքով փոխանցել է ավելի քան 11,5 միլիարդ ՀՀ դրամ (ավելի
քան 22 միլիոն ԱՄՆ դոլար):
Հայաստանի խոշոր հարկատուներից ու գործատուներից «Գալաքսին», որը համախմբում է 15 բիզնես միավոր,
հրապարակել է 2021թ. տնտեսական և սոցիալական ազդեցության տարեկան զեկույցը, որում ներկայացված են
ընկերությունների խմբի 2020թ. հարկային և վարկային պորտֆելը, աշխատակիցների թիվն ու աշխատավարձային
ֆոնդը, երկրի ՀՆԱ-ի վրա ազդեցության տվյալներ և կարևոր այլ տեղեկատվություն։
«2020 թվականը, անխոս, ամենադժվար տարին էր բոլորիս համար: Մեր միասնական որոշումն է եղել՝ անկախ
մարտահրավերներից, լինի դա պատերազմը, տնտեսական ճգնաժամը, կորպորատիվ սաբոտաժները կամ անօրինական
հետապնդումները, պետք է պահպանենք բիզնեսի շարունակականությունը, քանի որ պատասխանատվություն ենք
զգում հազարավոր մարդկանց՝ մեր ընկերությունների աշխատակիցների և նրանց ընտանիքների համար: Որպես
հայկական հենքով կապիտալի բիզնես խումբ՝ «Գալաքսի» ընկերությունների խումբը շարունակելու է հավելյալ
արժեքներ ստեղծել՝ Հայաստանի տնտեսության վերականգնման օրակարգին իր մասնակցությունը ներբերելով», –
նշել է Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։
«Գալաքսի» ընկերությունների խմբում 2020թ.-ին միջին ամսական աշխատավարձը եղել է 364,716 ՀՀ դրամ, և
պետական բյուջե է փոխանցվել ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամ եկամտային հարկ։ Ընկերությունների խմբի վարկային
պորտֆելը 2020թ. տվյալներով կազմել է մոտ 60 միլիարդ ՀՀ դրամ (մոտ 115 միլիոն դոլար)։ Տեղական շուկայից
գնումները կազմել են մոտ 36 մլն ԱՄՆ դոլար:
«Գալաքսի» ընկերությունների խումբը իր ապրանքների ու ծառայությունների միջոցով մուտք է գործում ամեն
երրորդ տնային տնտեսություն Հայաստանում, և համայնքի պրոֆիլը 18-55 տարեկան ակտիվ ՀՀ քաղաքացիներն են:
Տնտեսական և սոցիալական ազդեցության զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:
Հիշեցնենք, որ «Գալաքսի» ընկերությունների խումբը, ի լրումն հիմնադիրների կողմից պաշտպանական և
անվտանգության համակարգերի ներդրման ջանքերի, 2020թ.-ին զգալի քայլեր է կատարել սոցիալական
պատասխանատվության ոլորտում, ներառյալ քաղաքացիական բնակչության ապաստարանի ու աջակցության
ծրագրեր, միջազգային մամուլի այցեր Հայաստան և Արցախ, սոցիալապես խոցելի խմբերին աջակցություն և այլն։
2020թ.-ին «Գալաքսի» ընկերությունների խմբի հիմնադիրների հանդեպ սկսել են հետապնդումներ
հեռահաղորդակցության ոլորտում բիզնեսի օտարման ապօրինի փորձերով, որոնք չեն հաջողվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Գալաքսի» ընկերությունների խումբը հիմնադրվել է Հայաստանում 1999թ.-ին և գործունեության ավելի քան 20
տարիների ընթացքում ստեղծել և կայացրել է շուրջ 15 բիզնես միավոր Հայաստանում, Վրաստանում և
Բելառուսում։ Բոլոր ընկերությունների հաջողության գործոնը եղել է ոլորտային նորարարությունը, թիմային
արդյունավետ ներգրավումը և շարունակական կրթության հիման վրա զարգացված պատասխանատու բիզնես
մշակույթը։ «Գալաքսի» ընկերությունների խմբի հիմնադիրներն են Արամ Խաչատրյանը, Գուրգեն Խաչատրյանը և
Արտյոմ Խաչատրյանը: Ներկայումս «Գալաքսի» ընկերությունների խմբի աշխատակիցների թիվը գերազանցում է
երկու հազարը, և սոցիալական պատասխանատվության բազմաբնույթ ծրագրերը կրթության, ինովացիայի և
սոցիալական բարելավման ոլորտներում կազմում են ընկերության գործառնական աշխատանքի առանցքային
բաղադրիչը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով