«Բոզի տղան» հայհոյանք է, բայց նաև հասցեատիրոջ տեսակն է բնութագրում.Անդրանիկ Թևանյան

 «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար   Անդրանիկ  Թևանյանը  ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է
«Թուրք բոզի տղա
Երբ հայերն ուզում են շատ բացասական գնահատական տալ մեկին, ասում են «թուրք»։
«Հո թո՞ւրք չես» ձևակերպումը հնչում է այն բանից հետո, երբ մեկը հակամարդկային, նենգ, բարբարոս կամ կեղտոտ բան է անում։
Իսկ երբ ուզում են մարդկայնորեն ոչնչացնել մեկին ու խիստ բացասական գնահատական տալ նրա արածին օգտագործում են «Նույնիսկ թուրքն այդ բանը չէր անի» ձևակերպումը։ Այսինքն՝ տվյալ սուբյեկտը վատից էլ վատն է։
Հայկական միջավայրում մարդուն բացասական գնահատական են տալիս ու բարոյապես ոչնչացնում նաև «բոզի տղա» ձևակերպման միջոցով։
«Բոզի տղան» հայհոյանք է, բայց նաև հասցեատիրոջ տեսակն է բնութագրում։ Մեր իրականության մեջ «բոզի տղան» վերջն է՝ վերջին մարդու բնութագրիչը։
Եվ այսպես, «թուրք» և «բոզի տղա» ձևակերպումները հայերի մոտ ամենածայրահեղներն են բասացականության բնութագրման սանդղակում։ Իսկ երբ մեկ մարդու հա՛մ ասում են թուրք, հա՛մ բոզի տղա և դա անում են ամբողջ երկրով մեկ, հրապարակավ, դա արդեն ոչ թե վերջն է, այլ վերջից էլ այն կողմ»,-գրել  է Թևանյանը

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով