Այս պահին որպես «ընդդիմադիր» դիրքավորվող, բայց Նիկոլի հետ պայմանավորվող քաղաքական ուժերն ունեն շանս ապացուցելու, որ իրապես ընդդիմություն են, եթե առաջադրեն վարչապետի իրենց թեկնածուին․ Մ․ Մինասյան

 

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Այսօր այսպես կոչված քաղաքացու օրն է և միստիկայի հավատացող վիժվածքն ամենայն հավանականությամբ քիչ անց բոցաշունչ ելույթով ֆիկտիվ հրաժարական է տալու:

Շնորհավորում եմ «Իմ քայլին», «Բարգավաճ Հայաստանին» և «Լուսավոր Հայաստանին», որ համատեղ ջանքերով կարողացան արյան և քաոսի մեջ գտնվող երկիրը մտցնել ընտրական փուլ՝ այն էլ դավաճան վիժվածքի գլխավորությամբ։

Եվ նախքան երեք ուժերը կգրոհեն իմ դեմ՝ պատմելով, թե որքան վատն եմ ես, ուզում եմ նշել, որ ներկա պահին որպես «ԸՆԴԴԻՄԱԴԻՐ» դիրքավորվող, բայց Նիկոլի հետ պայմանավորվող քաղաքական այս ուժերն ունեն շանս ապացուցելու, որ իրապես ընդդիմություն են, եթե առաջադրեն վարչապետի իրենց թեկնածուին։ Եթե չեն առաջադրում վարչապետի իրենց թեկնածուին, կրկնում եմ՝ ոչ թե իմ այլ իրենց, ուրեմն Նիկոլի հետ ունեն բոլոր տիպի պայմանավորվածությունները և դրանում համոզվելու համար պետք է պարզապես նայել փաստերին։

Իսկ փաստերը սրանք են.

1. Նրանք համաձայնվեցին երկիրը տանել ընտրությունների։

2. Նրանք համաձայնվեցին ընտրական օրենսգիրը փոխելու Նիկոլի միանձնյա որոշմանը։

3. Նրանք համաձայնվեցին մաս կազմել մի թատրոնի, որտեղ Նիկոլ Փաշինյան վարչապետի ժպ-ն կեղծելու է ընտրությունները։

Իսկ եթե ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն այս ամենի հետ համաձայն չեն, ապա պետք է առաջադրեն վարչապետի թեկնածու։ Հակառակ դեպքում, ընդմիշտ դառնալու են դավաճան վիժվածքի կամակատար, դաշնակից, իսկ հետո՝ զոհ»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով