«Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ առաջին անգամ գործադրել է պատժամիջոցների նոր մեխանիզմ, որի թիրախում են այսպես կոչված կոռուպցիոն գործերը»:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը;
«Առաջին հրապարակված ցանկում 14 ռուսաստանցի է, 8 աֆրիկացի եւ հարավամերիկացի, ում մեղադրում են համապատասխան երկրներում խոշոր կոռուպցիոն գործարքների մեջ։
Պատժամիջոցները ներառում են հաշիվների սառեցումից մինչեւ այցելությունների արգելք։
Անգլիական գլոբալ քաղաքականության այս գործիքը իհարկե ոչ մի կապ չունի կոռուպցիայի կամ ժողովրդավարության հետ։
Այն փաստը, որ Եվրոպայի թիվ մեկ կոռուպցիոներ, մարդասպան եւ բռնակալ Ալիեւը բրիտանական ցանկում չէ ու երբեք չի էլ լինելու, խոսուն է ու կանխատեսելի»,_գրել է Աշոտյանը
Նմանատիպ նորություններ:
ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ կապված իրադարձության վերաբերյալ գրառմանս․ Աբրահամյան
Տավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո
2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաշխանակա...