Ջրասուզակները գետից դուրս են բերել արտաքին լուսավորման սյունը

 

Ապրիլի 27-ին, ժամը 13:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջից դեպի Դավթաշեն վարչական շրջան տանող հատվածում  արտաքին լուսավորման սյունն ընկել է Հրազդան գետը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզական ջոկատը։

Ջրասուզակները գետից դուրս են բերել արտաքին լուսավորման սյունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով