Արման Բաբաջանյանը բանակցում է իրավաբանների հետ.«Հրապարակ»

 

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը բանակցում է իրավաբանական հանրույթի մի շարք ներկայացուցիչների հետ՝ իր ցուցակով ընտրություններին մասնակցելու առաջարկով, բնականաբար՝ պրոիշխանական շրջանակներից։ Խոսվում է նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի, Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի, նրա կնոջ՝ Լուսինե Հակոբյանի, փաստաբան Սեդա Սաֆարյանի, Կարեն Զադոյանի եւ այլոց մասին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բաբաջանյանը կարծում է, որ հնչեղ քրեական գործերով զբաղվող այս իրավաբանները լավագույնս կարող են իրականացնել իր պլանները՝ թիրախավորելով նախկիններին։ Բաբաջանյանը կարծում է, որ ինքն իշխանության եւ նախկինների այլընտրանքն է եւ կարող է երրորդ բեւեռ դառնալ ու տանել հանրության այն շերտերի ձայները, ովքեր ո՛չ Նիկոլ Փաշինյանին են ուզում, ո՛չ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով