Արցախը հանձնելուց հետո Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելու հայտարարություններով փորձում են մոռացության մատնել այն, ինչ հանձնել են.Իշխան Սաղաթելյան

2016 թվականին մեր հաղթանակը կասկածի տակ դնողները այսօրվա իշխանության եկած մարդիկ են, ովքեր խայտառակ կապիտուլացիոն հայտարարությունից հետո, կորցնելով Արցախի 75 տոկոսը, դեռ ասում են, որ մենք պարտված չենք, սա այս իշխանության դեմքն է։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

Ըստ նրա՝ Արցախը հանձնելուց հետո Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելու հայտարարություններով փորձում են մոռացության մատնել այն, ինչ հանձնել են։ «Դրան զուգահեռ ընթանում է նաև Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման փաստի ուրացումը, թուրքերի հետ եղբայրություն անել։ Այսօրվա իշխանության քաղաքական գիծը դա է, որը փորձում են հետևողականորեն իրականացնել և որը մենք թույլ չենք տալու։ Եթե մեզ չստացվեց մինչև ընտրություններ ազատվել այս չարիքի կառավարությունից, ընտրությունը լինելու է վերջին կետը, որի միջոցով պետք է ազատվել այս դավաճաններից»,–ասաց նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի՝ ընտրություններին մասնակցությանը, նա նշեց․ «Եթե ՀՅԴ-ն որոշի մասնակցել ընտրություններին, առաջնորդվելու է միայն այս սկզբունքով՝ հեռացնել այս սրիկա դավաճաններին, փոխել երկրի քաղաքական կուրսը և փրկել հայրենիքը»

Ըստ նրա՝ իշխանությունը ամեն ինչ անելու է, որ վերարտադրվի, բայց շանս չի ունենալու, քանի որ այս ամենը ժողովրդի աչքի առաջ է տեղի ուենցել: Նա նկատեց, որ իշխանությունը իրեն ներկայացնում է խաղաղասեր, բայց ակնհայտ է, որ ժողովրդին կոտորել են, պատերազմը բերել են այդ «խաղաղասեր» ուժերը։ «Իրենք ամեն ինչ անելու են` վերարտադրվելու և թուրքերի հետ նոր էջ բացելու համար»,–ասաց նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով