Ապրիլի 17-ին շաբաթօրյակ կանցկացվի, կմաքրվի Հրազդանի կիրճը

 

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը և «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»  համայնքային հիմնարկը ապրիլի 17-ին կազմակերպում են շաբաթօրյակ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, մաքրվելու է Հրազդանի կիրճը՝  Հաղթանակ կամրջից մինչև Դավթաշենի կամուրջ: Սկիզբը՝ ժամը 10։00։

Մասնակիցները կբաժանվեն տարբեր խմբերի ու կաշխատեն առանձին ուղղություններով։
Մեկնարկային կետերն են՝

• Մանկական երկաթուղու մուտքի մոտ (Ուրուգվայի հրապարակի կողմից)

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

• Հրազդանի կիրճում գտնվող «Պրինցեսա Մարիաննա» ռեստորանային համալիրի հարակից տարածք

• Դավթաշեն կամրջի տակ (Հալաբյան փողոցի կողմից)

Մասնակիցները կընտրեն իրենց հարմար վայրը, կմոտենան տեղում գտնվող մեր աշխատակիցներին, կստանան անհրաժեշտ պարագաները՝ ձեռնոց, տոպրակ, և՝ ի գործ։ Հավաքված աղբից տեղում կտեսակավորվի թուղթը, պլաստիկն ու ապակին և կուղարկվի վերամշակող կազմակերպություններին, իսկ չվերամշակվող մասը կտեղափոխվի աղբավայր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով