Ո՞վ է ճիշտ և ո՞վ է սխալ, ո՞վ և ո՞ւմ դեմ է փորձում օգտագործել այս խճճված պատմությունը.Արշավիր Ղարամյան

ԱՀ անվտանգության նախկին քարտուղար, Արցախի հերոս   Արշավիր Ղարամյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է.

Ո՞վ է ճիշտ և ո՞վ է սխալ, ո՞վ և ո՞ւմ դեմ է փորձում օգտագործել այս խճճված պատմությունը, որը, կարծես թե, դասական դավադրության տարրեր է իր մեջ պարունակում: Հաշվի առնելով, որ ադրբեջանական լրատվամիջոցներում «իսկանդերի» հետ կապված նոր «բացահայտման» կապակցությամբ թափ առած քննարկումներում և վերլուծություններում թիրախավորվում է մեր դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը՝ կարելի է արձանագրել, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, ինչպես իլհամ ալիևն էր փորձում ներկայացնել, ավելին՝ հավանաբար հարաբերություններում այն աստիճանի կնճռոտ հարցեր և սրացումներ կան, որ պաշտոնական ադրբեջանը հանուն ինչ-որ մեսիջների հղման իր մեկ ամիս առաջվա կատած հայտարարությունը հերքող տեղեկատվություն է հանրայնացնում:

1.««Իսկանդեր» կիրառվել է, բայց թե որտեղի վրա, չեմ ասի»։

Մովսես Հակոբյան

19.11.2020 թ.

2.«Ես ունեմ հավաստի տեղեկություններ, որ «Իսկանդերը» կիրառվել է, կիրառվել է պատերազմի վերջին շրջանում, իսկ ավելի կոնկրետ`Շուշիի ուղղությամբ»:

Սերժ Սարգսյան

16.02.2021 թ

3.-«Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը (հրթիռը) չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»: Դիտարկմանը՝ այդպե՞ս էլ է լինում, «Չգիտեմ: 80-ականների զե՞նք էր գուցե»:

նիկոլ փաշինյան

23.02.2021 թ.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով