Մեր խորհին խոնարհումը Ձեզ՝ Հրամանատար. «Երկիր Ծիրանի» կուսակցություն

 

«Ես առանձնապես ոչինչ չեմ արել: Պարզապես Խորհրդային իշխանությունն ինձ սովորեցրել էր ռազմարվեստ՝ մարտական ու տեխնիկական բաղադրիչներով, իսկ ես այն 1991-1992 թվականներին փոխանցել եմ գործընկերներիս»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ահա այսպես էր իրեն բնորոշում Արցախյան առաջին պատերազմի ականավոր մասնակից,  հայ ռազմական պատմության լեգենդ, Արցախի հերոս, Հայի, Հայաստանի, Արցախի նվիրյալ՝ Արկադի Տեր-Թադևոսյանը… Մարդ, ով «Հարսանիք լեռներում» ռազմական հանճարեղ գործողության շնորհիվ ազատագրեց Շուշին՝ մեզ փոխանցեց Արցախի բանալիները:

Բայց ավաղ… 2020 թվականի աշունը կոտրեց լեգենդար հայորդու ողնաշարը: Մարդը ընկճվեց, կոտրվեց որդեկորույս հոր նման:

Հիշելով վերջին շրջանում նրա իմաստուն և հիասթափված հայացքը, ինչպես նաև իր կողմից հնչեցված խոսքերը՝ «Հաղթանակը հայի գենի մեջ է»,   ասո՛ւմ ենք՝ ոչ ոք անպատիժ չի՛ մնալու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երկրային կյանքը լքելով՝ նա բարձրացավ երկնքի արքայություն՝ դեպի հավերժություն:

Մեր խորհին վշտակցությունն ու խոնարհումը Ձեզ՝ Հրամանատար:

«Երկիր Ծիրանի» կուսակցության մամլո ծառայություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով