ԱՀ անվտանգության նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ո՞վ է ճիշտ և ո՞վ է սխալ, ո՞վ և ո՞ւմ դեմ է փորձում օգտագործել այս խճճված պատմությունը, որը, կարծես թե, դասական դավադրության տարրեր է իր մեջ պարունակում: Հաշվի առնելով, որ ադրբեջանական լրատվամիջոցներում «իսկանդերի» հետ կապված նոր «բացահայտման» կապակցությամբ թափ առած քննարկումներում և վերլուծություններում թիրախավորվում է մեր դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը՝ կարելի է արձանագրել, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, ինչպես իլհամ ալիևն էր փորձում ներկայացնել, ավելին՝ հավանաբար հարաբերություններում այն աստիճանի կնճռոտ հարցեր և սրացումներ կան, որ պաշտոնական ադրբեջանը հանուն ինչ-որ մեսիջների հղման իր մեկ ամիս առաջվա կատած հայտարարությունը հերքող տեղեկատվություն է հանրայնացնում: