Տավուշում ռուսական զորախմբի ներկայության վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեք.Աբրահամյան

Տավուշում ռուսական զորախմբի ներկայության վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեք:
Եթե ասում եք սահմանագծում/սահմանանշում չեն իրականացնում, ապա ներկայացրեք ռուսական կողմի ներկայության դրդապատճառները։Այս մասին Ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
Թե՞ որևէ մեկը հերքում է ռուսական կողմի ներկայությունը Տավուշում։
Եվ վերջինը, Տավուշի մարզպետին, Պաշտպանության նախարարի փոխանցեք, որ իրենք երկիրը հանձնած իշխանության ներկայացուցիչներն են և մունաթով թող իրենց վարչապետի հետ խոսեն. դեռ իրենց էլ կանդրադառնանք, թող չշտապեն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով