Սրբությունից զուրկ մարդուն միայն ու միայն իշխանությունն է հետաքրքրում.Կարեն Վրթանեսյան

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող,ռազմական  փորձագետ   Կարեն Վրթանեսյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է.

 

«Գերիներին միայն գերիների դիմաց է պետք փոխել։ Ադրբեջանցիները եթե իմանան, որ գերի վերցրին՝ միանգամից մենք էլ ենք գերի վերցնելու, էս խուժան կինոյին ստոպ կտան շատ արագ։

Իսկ եթե տեսնում են, որ գերիների հարցով ոնց ուզեն կարող են ճնշել (ընդհուպ մինչև հող հանձնել պահանջելով), ապա տրամաբանական է, որ անընդհատ գերի ու պատանդ են վերցնելու. մեկին վերադարձնելու են, տեղը 5 նոր գերի տանեն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բնականաբար, մինչև Նիկոլն է նստած կառավարության շենքում, այս հարցում ադեկվատ քայլերի հայկական կողմն ընդունակ չի լինելու։

Հենց դրա համար էլ թուրքական ամբողջ աշխարհով Նիկոլին պահում են։

Եւ հենց այդ պատճառով էլ Նիկոլը շահագրգռված չէ, որ այս հարցը լուծվի. որ ինքն էլ կարողանա հարազատներին ու հանրությանը դրանով շանտաժ անել, ամեն ղալաթ գերիների հարցով արդարացնի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սրբությունից զուրկ մարդուն միայն ու միայն իշխանությունն է հետաքրքրում»,- գրել է Վրթանեսյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով