Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Տեր-Թադևոսյանների ընտանիքին՝ Արկադի Տեր -Թադևոսյանի մահվան կապակցությամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Էրեբունի» բժշկական կենտրոնում մարտի 31–ին մահացել է Արցախի հերոս, լեգենդար Արկադի Տեր -Թադևոսյանը՝ Կոմանդոսը։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել օրեր առաջ ծանր վիճակում։

Գեներալ մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը Շուշիի ազատագրման ռազմական գործողության լեգենդար հրամանատարն էր։ Նա ծնվել էր 1939 թվականի մայիսի 22-ին Վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում, ավարտել Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետև՝ Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով