ՊԵԿ-ում տեղի է ունեցել հանդիպում հիմնադրամների ներկայացուցիչների հետ

 

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում հիմնադրամների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման մասնակիցներին է  ներկայացվել hիմնադրամների գործունեության ոլորտում կատարված փոփոխությունները, այդ թվում՝ տարեկան հաշվետվությունների լրացման և հրապարակման կարգը։

ՊԵԿ ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Արման Ղազարյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին ակտիվ համագործակցության, դաշտում առկա խնդիրները համատեղ քննարկելու պատրաստակամության համար և նշել, որ ՊԵԿ-ը հակված է իր հարաբերությունները կառուցել բացառապես գործընկերային տիրույթում։ Նրա խոսքով՝ 2020 թվականին «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել, ինչը դրական արձագանք է ստացել շահառուների կողմից։ Նախկինում, եթե հիմնադրամների հաշվետվությունների հրապարակումը www.azdarar.am  կայքում պարտադիր պահանջ էր և առաջացնում էր որոշակի ֆինանսական բեռ, ներկայումս այդ խնդիրը լուծվել է և հաշվետվությունները կարող են անվճար հրապարակվել ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում (https://file-online.taxservice.am): Փոփոխություն է կատարվել նաև հիմնադրամների հաշվետվությունների վերաբերյալ ՊԵԿ-ին գրավոր ծանուցման մասով։  Նախկինում դրա չկատարումը կարող էր առաջացնել վարչական պատասխանատվություն, այժմ այդ դրույթը հանվել է։

 

 

Մասնակիցների հետ քննարկվել են «Հիմնադրամների մասին»  օրենքի, ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի տարընթերցումներին, հիմնադրամների հանրային հաշվետվողականության չափանիշներին վերաբերող, ինչպես նաև ՀՀ ՊԵԿ ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնին հաճախ ուղղվող հարցեր։

Հանդիպման ընթացքում հիմնադրամների ներկայացուցիչներին է ներկայացվել նաև file-online.taxservice.am համակարգում հաշվետվության լրացման և հրապարակման տարբերակ՝ հետագա խնդիրները բացառելու և մասնակիցներին հուզող հարցերին անդրադառնալու նպատակով։

ՊԵԿ ներկայացուցիչներն առաջակել են ներկաներին, թե՛ «Հիմնադրամների մասին» օրենքի մասով, թե՛ գործունեությանն առնչվող այլ հարցերով պարբերաբար ունենալ քննարկումներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ձևավորել նաև աշխատանքային խմբեր ի հայտ եկած անճշտությունները շտկելու նպատակով։

Անհետ կորած զինվորների ծնողները կառավարության շենքում ծեծել են Արսեն Թորոսյանին՝ լկտի պահվածքի համար

16.04.2021

Չզարմանաք, եթե շուտով 2-րդ ու 3-րդ նախագահներին ձերբակալեն կապիտուլյանտի պարտված պատերազմի համար․ Նարեկ Սամսոնյան

18.04.2021

Ստացվեց այն, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ համոզմունքը, որ ինքը կարա երկիր պահի ու կառուցի մնաց, իսկ նրան «իշխանություն տվողները» սահուն և մեղմ ասաց չքվեցին.Մկրտչյան

20.04.2021

Ի՞նչ էր ուտում Նիկոլը Մեղրիի ռեստորանում (մենյու).Գագիկ Համբարյան

21.04.2021

Պատերազմի՝ պաշտոնապես չհայտնած զոհերը. ևս 71 անուն. Razm.info

17.04.2021

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով