Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի գործով ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինակը,որին կից գրել է.
Պարզվեց Աննա Վարդապետյանը հանցավոր խմբակի անդամ չէ, այլ որպես քրեական իրավունքի մասնագետ՝ խնդրահարույց հարցերում օժանդակություն է ցուցաբերել քննիչին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը որոշակի առաջարկություններով խմբագրելով, իսկ քննիչն էլ՝ առանց իմանալու, թե ով է Աննա Վարդապետյանը, նրան է ուղարկել Հայրապետյանների բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները Կենտրոնական Բանկից աջակցություն ստանալու համար…
…Այլ բան չունեմ ասելու, քան ավելի լավ էր նստեիք, քան ծիծաղի առարկա դառնայիք ու հետո՝ նստեիք…
Կից՝ Գրիմ Եղբայրների «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները» հեքիաթը, pdf տարբերակն ըստ պահանջի…
Որոշման ամբողջական հրապարակումը` Ամրամ Մակինյանի էջում
Նմանատիպ նորություններ:
AntiFake.am-ի հայտարարությունը Վերաքննիչ դատարանի կողմից Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալան...
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվեց․ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշ...