Մինչև չհասկանանք, որ Հայաստանը Նիկոլից ու նիկոլականությունից մաքրող փրկիչը մեզնից յուրաքանչյուրն է, Նիկոլը դեռ շատ երկար կվերացնի մեր պետականության վերջին ոտնահետքերը. Նաիրա Զոհրաբյան

Ես ավելի քան վստահ եմ, որ Արցախի հանձնում եղել է նախապես պայմանավորված պարտությունը։ Ես ավելի քան վստահ եմ, որ ինձ պես մտածող տասնյակ հազարավոր հայ կա։ Այս մասին ԵԽԽՎ-ում իր ելույթում նշել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Եւ ուրեմն, ինչո՞ւ դեռ չի ստացվում Արցախը հանձնածին ու իր ցածրակարգ քաղաքական թիմին հեռացնել իշխանությունից, որին զոդվել են ու կանգնեցնել դատարանի առաջ։ Շատ պարզ։ Որովհետեւ մեզանից ամեն մեկը սպասում է, որ դա պիտի անի Նիկոլից մեզ փրկողը, որը մեզանից դուրս ինչ-որ մեկն է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մենք սպասում էինք, որ դա պիտի անի փափլիկ Շվեյցարիայի նման միշտ չեզոք ու միշտ երրորդ՝ ոչ մի տեղ չտանող ճանապարհով գնացող Արմեն Սարգսյանը, ով ինձ մշտապես հիշեցրել է Գոնչարովի հայտնի հերոսին՝ սեբորիտ Օբլոմովին։ Արմեն Սարգսյանը ոչինիչ չի անելու։ Որովհետեւ  Արմեն Սարգսյանը հարմար նյութ է իր հետ Լոնդոնի ամենասիրուն բարում նստելու եւ Էլիոթից, Փաունդից ու Քոհենից զրուցելու համար, ինչից ինքը, ի տարբերություն այս իշխանության ինտելեկտազերծ զանգվածի, հաստատապես հասկանում է։ Արմեն Սարգսյանը Հայաստանն ու  Արցախից մնացած կտորները չի փրկելու։ Երբեք։ Նա միշտ լինելու է Շվեյցարիա՝ չեզոք, փափլիկ ու գոլ»,- ասել է Զոհրաբյանը և հավելել, որ այսպես ամեն օր փնտրելու ենք փրկչի, ում հերոսացնելու ենք ու շունչներս պահած սպասելու ենք, որ հեսա կզարթնենք ու այդ փրկիչը մեզ ազատած կլինի Նիկոլից ու նիկոլականության աղանդից։

«Իսկ Նիկոլը փրկիչների չսպասեց։ Նա որոշեց, նա հավատաց, որ փրկիչը հենց ինքն է, գնաց ու վերցրեց իշխանությունն ու  հանձնեց Արցախը ու հիմա էլ ջարդում է Հայաստանի պետականությունը։

Ասածս  շատ պարզ է՝ մինչեւ ամեն մեկս չհասկանա, որ Նիկոլից ու Հայաստանում երբեւէ բուսնած ամենաեղկալի աղանդից՝ նիկոլականությունից մաքրելու փրկիչը հենց մեզանից յուրաքանչյուրն է ու չսպասի այլ փրկիչների, Նիկոլն ու նիկոլականությունը դեռ շատ երկար են վերացնելու մեր պետականության վերջին ոտնահետքերը»,-ասել է Զոհրաբյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով