Մինչև առնվազն մարտի 8-ը ներառյալ՝ ԳՇ պետի պաշտոնավարման իրավական հենքը բետոնի պես ամուր է. Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» իրավապաշտպան ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստենք. ԳՇ պետի պաշտանավարման տևողության «առնվազն 5+3 օր» բանաձևը (սկսած մարտի 1-ից), որ հայտարարվել էր Գլխավոր Շտաբի, ինչպես նաև հիմնավորվել էր բազմաթիվ բարձրակարգ իրավաբանների կողմից, լռելայն համաձայնությամբ ընդունել է նաև կառավարությունը։

Այսպիսով, մինչև առնվազն մարտի 8-ը ներառյալ՝ ԳՇ պետի պաշտոնավարման իրավական հենքը բետոնի պես ամուր է»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով