Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանակիր, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Վերջին ժամանակներս ՀՀ-ում բողոքի խաղաղ ակցիաների ժամանակ իշխանությունների կողմից կարծես թե հրազենով զինված ավտանգության աշխատակիցների անթաքույց և ցուցադրական գործողությունները հիշեցնում են ուկրաինական «մայդան»-ի ժամանակ «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման աշխատակիցների գործողությունները:
Լավ կլիներ թե՛ իշխանությունները, և թե՛ այդ անվտանգության աշխատակիցները հիշեն ուկրաինական իշխանությունների և «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման աշխատակիցների ճակատագիրը,իսկ եթե ծանոթ չեն խորհուրդ կտամ ծանոթանալ: