Հարգելի հանրային ծառայողներ, հիմա դուք ո՞նց եք ադրբեջանցիների հետ նման դեպքերում հարաբերվելու…».Արսեն Բաբայան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան   Արսեն Բաբայանը   ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է

«Շուրջ 8 տարի առաջ էր: Դատական, իրավունքի պաշտպանության և իրավապահ կառույցների ներկայացուցիչներով (դատական համակարգ, քրեակատարողական ծառայություն, ոստիկանություն, արդարադատութկան նախարարություն, հատուկ քննչական ծառայություն և մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ) գտնվում էինք Ստրասբուրգում: Այս քննարկմանը մասնակցում էր նաև ադրբեջանական պատվիրակությունը, որին այս նիստի ընթացքում մենք այն աստիճանի էինք նեղը գցել, որ ընդմիջմանն արագ ծլկեցին դահլիճը:
Հենց այս լուսանկարն ունի հետաքրքիր պատմություն: Երբ ընդմիջում հայտարարվեց ես մոտեցա նիստի մոդերատորներից ազգությամբ ադրբեջանցուն են խնդրեց լուսանկարել հայկական պատվիրակությանը: Նա չկարողացավ մերժել: Վերադարձանք Երևան և իմացանք, որ հենց այս լուսանկարն անողին ադրբեջանը Ստրասբուրգից հետ էր կանչել և հեռացրել աշխատանքից հայկական պատվիրակության խնդրանքն անելու համար:
Հարգելի հանրային ծառայողներ, հիմա դուք ո՞նց եք ադրբեջանցիների հետ նման դեպքերում հարաբերվելու..»,-գրել է Բաբայանը

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով