ԳՇ պետի հարցում Արմեն Սարգսյանը կոպտորեն խախտեց Սահմանադրությունը, ավելի լավ է նա անգամ թուղթ ստորագրելու լիազորություն չունենա․ Գոհար Մելոյան

 

Սահմանադրական իրավունքի մասնագետ  Գոհար  Մելոյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմանը, որով վերջինս երկրորդ անգամ չէր ստորագրել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին աշխատանքից ազատելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկը և այն ուղակել ՍԴ։ Գրառման մեջ ասվում է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ինչպես եւ ենթադրելի էր՝ Արմեն Սարգսյանը հերթական անգամ գործարքի գնաց իշխող ուժի հետ:

Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը՝ արձանագրելով, որ Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագրի նախագիծը հակասում է Սահմանադրությանը, թույլ տվեց, որ այն մտնի ուժի մեջ։

Արդյունքում՝ Արմեն Սարգսյանը կոպտորեն խախտեց Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասը, ըստ որի՝ Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արմեն Սարգսյանն և իր ներկայացուցիչները պարբերաբար դժգոհում էին, որ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները բավարար չեն, որպեսզի ինքն իր «լայն գիտելիքները և կապերը» ներդնի Հայաստանում։

Սակայն ամեն անգամ, երբ Արմեն Սարգսյանը պետք է կարևոր նշանակություն ունեցող հարցով իրականացնի իր անկյունաքարային սահմանադրական լիազորությունը՝ հետեւի Սահմանադրության պահպանմանը, ականատես ենք լինում մի այնպիսի հանգուցալուծման, որ համոզվում ենք, որ ավելի է լավ է Արմեն Սարգսյանն անգամ թուղթ ստորագրելու լիազորություն չունենա…

Թե չէ սահմանադրական փոփոխություն, կիսանախագահական կառավարման մոդել…»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով