Դերասան դավաճանը այսօր ասաց, որ Օնիկ Գասպարյանը կատարել է Ս.Սարգսյանի հրամանը.Արփինե Հովհաննիսյան

Դերասան դավաճանը այսօր ասաց, որ Օնիկ Գասպարյանը կատարել է Ս.Սարգսյանի հրամանը: Հաշվի առնելով Հ. Թովմասյանի գրիչի հուժկու պատասխանը` ենթադրում եմ կհրապարակվի, օրինակ, մի ձայնագրություն, որտեղ, ասենք, Խաչատուրովը Օնիկ Գասպարյանին ասում է, դու ոնց ես այդ դասալիքին ենթարկվում, կամ ասենք Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի որպիսությունն է հարցնում կամ մյուս գեներալների հետ քննարկում են բանակի նսեմացման դեպքերը:Այս  մասին  ֆեյսբուքյան  իր  էջում գրառում է  արել  Աժ նախկին փոխնախագահ,  «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ ղեկավար   Արփինե Հովհաննիսյանը :
Իրականում` որպես իր ասածի ապացույց կարող է լինել, որևէ ձայնագրություն կամ այլ ապացույց, որտեղ կա Ս. Սարգսյանի ուղիղ հրամանը Օնիկ Գասպարյանին: Մի քանի օր առաջվա ապացույց, Տիրան Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո: Մնացած ամեն ինչ ստի ու ապուշության ժանրից է, ինչի մասով, ի դեպ, ես անձամբ կասկած չունեմ:
Ապացույցդ ներկայացրու սուտասան կապիտուլյանտ:
Հ.Գ. Սրբապի՜ղծ ալեններիդ ու պապիկյաններիդ ասա երեխեքի մահվան, գերիների ու անհետ կորածների ֆոնին ի՞նչ դմփ-դմփ հու:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով