ՑԱՎԻ ԵՎ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՐՏԻ 8

Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր,
Վաղը մարտի 8-ն է՝ Կանանց իրավունքների ու ազատության միջազգային օրը: Օր, որ լիցքավորում էր Ձեր արժանապատվությունը, հաստատում երջանիկ լինելու Ձեր առաքելությունը և ամրագրում, որ կայուն են այն հասարակությունները, որտեղ արժևորված ու երջանիկ է կինը:
Ավաղ, մեր ցավալի պարտությունն ու մեր պետականության կազմաքանդումը նաև շատերիդ անձնական ցավն ու ողբերգությունն է:
Մենք պարտք ենք մեր հերոսներին, նրանց մայրերին, կանանց, դուստրերին ու քույրերին։ Մեր ուխտի ճանապարհն անցնում է Եռաբլուրով: Եռաբլուրը մեր խոստումների ու ապագա Հայաստանի անկյունաքարն է:
Սիրելի՛ կանայք,
Վաղը՝ մարտի 8-ին, ժամը 16:00-ին, ձեզ հրավիրում ենք Բաղրամյան, որտեղից ավտոբուսներով կշարժվենք դեպի ԵՌԱԲԼՈՒՐ՝ մեր սգացող կանանց հետ միասին հանձնառու լինելու փրկել մեր Հերոսների Հայրենիքն ու արժանի լինել նրանց հիշատակին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով