ԲՀԿ-ում սպասողական տրամադրություններ են.«Հրապարակ»

 

«ԲՀԿ-ում երեկ լարված ու սպասողական տրամադրություններ էին։ Պատգամավորները, մամուլից եւ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Մակունցից տեղեկանալով, որ արտահերթ ընտրությունների հարցով սպասվում է Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպում, «շեֆից» լուրի էին սպասում՝ կստորագրի՞ Փաշինյանի առաջարկած հուշագիրը, թե՞ կշարունակի պայքարը ՀՓՇ-ի հետ՝ փողոցում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երեկ անգամ լուրեր տարածվեցին, որ պատգամավորներին Ծառուկյանը կանչել է հանդիպման եւ դրանից հետո է գնալու Փաշինյանի հետ հանդիպման, սակայն հանդիպումը չէր կայացել, պատգամավորներին էլ փոխանցել են, որ առաջիկա օրերին կհավաքվեն»,-գրել  է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք  թերթի  այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով