Բաղրամյան Պողոտան սկսեց օրակարգ թելադրել.Վահան Բաբայան

Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ   Վահան Բաբայանը  ֆեյսբուքյան իր էջում գրել  է.

Ի տարբերություն կապիտուլյանտի Բաղրամյանում հավաքված քաղաքացիներին որևէ մեկը չի խնդրել կամ պարտադրել որ գան:
Ի տարբերություն կապիտուլյանտի կազմակերպած մեկ դերասանի թատրոնի,որտեղ միայն ինքն էր ճառում Բաղրամյանում ելույթներ ունեցան բազմաթիվ հարգված և պետության անվտանգության կայացման գործում ավանդ ունեցած մարդիկ:Մարդիկ տեսան թիմ,հավաքական ուժ:
Ի տարբերություն կապիտուլյանտի լցրած հրապարակի Բաղրամյանում վաղն էլ,մյուս օրն էլ,էն մյուս օրն էլ մարդիկ առանց պարտադրանքի իրենց կամքով կգան կանգնելու հանուն ազգի և բանակի:
Իսկ այ կապիտուլյանտը վաղը ոչ երթ,ոչ էլ հանրահավաք էլ չի կարողանա անել:Բոլորն էլ տեսան,որ սա շոու ծրագիր էր:Գնալով օղակը նրա շուրջ սեղմվում է և նա այլևս շանս չունի մնալու և շարունակելու իր քայքայիչ գործունեությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով