ԱԺ-ն մերժեց զինծառայողների արձակուրդային վճար ստանալու մասին նախագիծը

Այսօր ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստերի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստանի»            զինվորականներին չօգտագործված արձակուրդների դիմաց փոխհատուցում տալու նախագիծը, որով առաջարկվում էր սահմանել, որ զինծառայությունից արձակվող ու ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում` չօգտագործված արձակուրդների բոլոր օրերի դիմաց:

 «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Տարոն Սիմոնյանը հիշեցրեց, որ զինծառայողների չօգտագործված արձակուրդը տրամադրվում է միայն վերջին երկու տարիների համար, իսկ մինչև այդ չօգտագործված արձակուրդների փոխհատուցում չի տրամադրվում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մենք նախաձեռնություն բերեցինք և սահմանեցինք, որ այս դրույթը փոխվի և այն ընդհանուր կարգավորումը լինի, որը կա մյուս բոլոր հանրային ծառայողների բնագավառում: Բացառություն էր միայն զինվորական ծառայությունը: Եվ այս նախագծի տրամաբանությունը հենց դրանում է, որ թույլ տանք այդ իրավունքից օգտվեն նաև զինծառայողները»,-ասաց նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով