Արենի գյուղի «Նորավանքի ձոր» կոչվող տարածքում ժայռը բարձրանալիս քաղաքացին արգելափակվել է.ԱԻՆ

Օգնության են հասել փրկարարները
Մարտի 31-ին, ժամը 15:50-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի գյուղի «Նորավանքի ձոր» կոչվող տարածքում ժայռը բարձրանալիս քաղաքացին արգելափակվել է։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն Արենի բնակավայրի «Սարի գլուխ» կոչվող տարածքում գտնվող ժայռից արգելափակումից դուրս են բերել Դ․ Ս․-ին (ծնված 1990 թ․)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով