Եկա էդտեղ բեղերդ կխուզեմ՝ կդառնաս կլուբնիկի համով Անդոն. Օնիկ Գասպարյանը՝ Անդրանիկ Քոչարյանին․arminsider

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գլխավոր Շտաբի երեկվա հայտարարությունը ցայտնոտային վիճակի մեջ է գցել իշխանություններին և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Իշխող թիմում երեկ միայն Անդրանիկ Քոչարյանն է, որ փորձել է պինդ տղայի կերպարում մնալ:

arminsider տելեգրամյան ալիքի տեղեկություններով, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ժողովի ժամանակ, երբ քննարկել են, թե ինչպես կարելի է լեզու գտնել զինվորականների հետ` Անդրանիկ Քոչարյանը ինքնավստահ պնդել է, որ ինքը նախկինում պաշտպանության փոխնախարար է եղել և կարող է լեզու գտնել զինվորականների հետ:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իշխող թիմի մեր աղբյուրների փոխանցմամբ, Անդրանիկ Քոչարյանն այդ կերպ ցանկացել է էլ ավելի ամրացնել իր դիրքերը իշխանության ներսում և Փաշինյանին ցույց տալ, որ ինքը կարողանում է բարդ իրավիճակներում լուծումներ գտնել: Անդրանիկ Քոչարյանը մի քանի կուսակիցների ներկայությամբ զանգահարել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին: Քոչարյանը, երբ փորձել է խրոխտ կեցվածքով խոսել, արձագանքը` ԳՇ պետի կողմից, շատ կոշտ է եղել. «Լսի Անդոն, որ եկա էդտեղ բեղերդ կխուզեմ՝ կդառնաս կլուբնիկի համով Անդոն»,-ասել է Օնիկ Գասպարյանը: ԳՇ պետի այս խոսքերից շփոթված Անդրանիկ Քոչարյանը արագ անջատել է հեռախոսը և ներկաներին ասել, որ Օնիկ Գասպարյանի հետ հին ծանոթներ են:

 

Ի դեպ, ԳՇ մեր աղբյուրներն ասում են, որ զինվորականները խիստ բացասական են տրամադրված Անդրանիկ Քոչարյանի նկատմամբ, քանի որ վստահ են, որ բանակին առնչվող շատ գաղտնի տեղեկություններ արտահոսել են հենց նրա ղեկավարած Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովից: ԳՇ-ում կարծում են, որ այդ տեղեկությունների արտահոսքը մեծ կորուստների պատճառ է դարձել:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով