Լիահույս ենք, որ ՀՀ նախագահը անաչառ և ազգաշեն վճիռ կկայացնի՝ չստորագրելով Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության որոշումը․ «Ժառանգություն»

 

«Ժառանգություն» կուսակցության բաց նամակը՝ ուղղված ՀՀ նախագահին.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ Արմեն Սարգսյանին «Ժառանգություն» կուսակցության վարչությունը դիմում է Ձեզ, որպես Հայաստանի պետական և ազգային շահերով մտահոգ, բազմափորձ բարձրաստիճան պաշտոնյայի, Դուք արդեն հայտարարել եք Ձեր բարձր հանձնառության մասին՝ գործադրելու հետևողական ջանքեր հանրապետությունում ստեղծված խոր ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու համար:

«Ժառանգությունը» բարձր է գնահատում փետրվարի 26-ի ձեր հանդիպումները, մասնավորապես ՀՀ գործող վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջով հանդես եկած ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ, որը հանրությանը ներկայացրել է իր ծայրահեղ այս քայլի լրջագույն հիմնավորումներ՝ գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականության մեջ ցուցաբերած լրջագույն սխալները, որոնք երկիրը հասցրել են կործանման եզրին: Ընդ սմին հայտարարության մեջ Հայաստանյան զինված ուժերը նախազգուշացրել են ՀՀ ներկա կառավարությանը «ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը»: ՀՀ ԶՈՒ այս հայտարարության միջազգային գնահատականները հիմնականում ցույց տվեցին, որ այն բնավ չի գնահատվում իբրև «զինված հեղաշրջման փորձ», նույն համոզմանն է նաև Հայաստանյան հանրային-քաղաքական դաշտը սակավ բացատրելի բացառություններով»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով