Սյունիքի անվտանգությունը կասկածի տակ դնելով խոցելի ենք դարձնում Հայաստանի անվտանգությունը. Տիգրան Աբրահամյան

 

Խորը գիտակցումը չկա առ այն, որ Սյունիքի անվտանգությամբ ապահովում ենք ողջ Հայաստանի անվտանգությունը եւ հակառակը, Սյունիքի անվտանգությունը կասկածի տակ դնելով խոցելի ենք դարձնում Հայաստանի անվտանգությունը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այս 30 տարիների ընթացքում մենք մեր մեջ իրար չկարողացանք համոզել, որ Արցախի սահմանին կանգնած զինվորականն ապահովում է Հայաստանի անվտանգությունը։ Միայն առաջին հայացքից է թվում, որ սա ցանկացած գիտակից մարդու համար պարզ մոտեցում է։ Սա զուտ արցախցի-հայաստանցի հարաբերությունների տրամաբանության խնդիր չէ, նույնն այսօր Սյունիքի դեպքում է։ Խորը գիտակցումը չկա առ այն, որ Սյունիքի անվտանգությամբ ապահովում ենք ողջ Հայաստանի անվտանգությունը եւ հակառակը, Սյունիքի անվտանգությունը կասկածի տակ դնելով խոցելի ենք դարձնում Հայաստանի անվտանգությունը։ Եթե այս ու մի քանի այլ պարզ ճշմարտություններ բոլորիս գիտակցության մեջ չդրոշմենք, ապա այս տարածաշրջանում ապրելու շանս չենք ունենա»,- գրել է Աբրահամյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով