Պատերազմից հետո Արցախում պաշտոններից ազատվածներին հետ են բերում.«Հրապարակ»

 

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ Աշոտ Հակոբջանյանին նշանակել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ Հակոբջանյանն Արցախի ոստիկանապետի պաշտոնից ազատվեց պատերազմից հետո, երբ ներքաղաքական ճնշումը պիկի էր հասել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մասնավորապես, Վիտալի Բալասանյանի պահանջն էր՝ ազատվել ուժային կառույցի ղեկավարներից։ Հակոբջանյանի նկատմամբ կար հանրային դժգոհություն, ինչպես Հայաստանի ոստիկանության աշխատակիցներին էին Շուշի ուղարկել և պարտադրել առանց պատրաստվածության սահման գնալ, այնպես էլ՝ Արցախի ոստիկաններին։ Նա ներգրավված է եղել նաև ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին պատերազմի օրերին Շուշիի բերդ տանելու գործում՝ քրեակատարողական  հիմնարկներն Արցախում ոստիկանապետի վերահսկողության ներքո են։ Սակայն Հակոբջանյանն Արցախի նախագահի մտերիմներից է, ակտիվ է եղել նախագահական ընտրությունների քարոզարշավին։

Փաստորեն, ինչպես Նիկոլ Փաշինյանն է կադրային փոխատեղումներով փորձում թոզ փչել հանրության աչքերին՝ ցույց տալով, թե իբր գնում է արմատական փոփոխությունների, նույնը Արայիկ Հարությունյանն է անում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով