Նիկոլի տոպրակները Արմենչիկի տոպրակներից լա՞վն էին

 

2016-ի ապրիլյան պատերազմից հետո, համացանցում մի տեսանյութ էր շրջանառվում, որը մեծ քննադատության և ծաղրուծանակի առիթ հանդիսացավ: ՀՀ վաստակավոր արտիստ Արմենչիկը պոլիէթիլենային տոպրակներով ինչ-որ նվերներ է տրամադրում զորամասերից մեկի զինվորներին: Զինվորները շարք կանգնած՝ հերթով գալիս ու վերցնում են պոլիէթիլենային տոպրակի պարունակությունը։ Պարզվեց, որ մի ստվար զանգցածի, այդ թվում նաև, օրինակ, Արծրուն Հովհաննիսյանի համար, տհաճ էր նման տեսանյութ տեսնելը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Սակայն արի ու տես, որ համացանցում այսօր էլ կարելի է գտնել ոչ վաղ անցյալում շրջանառվող տեսանյութ ու լուսանկար, որտեղ հենց նման կերպով զինվորներին նվերներր է բաժանում արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տարբերությունն այն է, որ Փաշինյանը նվերներ բաժանում է ոչ թե պոլիէթիլենային, այլ թղթե տոպրակներով:

Իսկ այժմ եկեք ֆիքսենք, թե ինչպիսինն է եղել հանրության ստվար զանգվածների գնահատականը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մարդիկ հպարտանում էին դրանով, ուրախանում, հրճվում: Այն նույն բանի համար, ինչի համար «նախկինների օրոք» քարկոծում և գանահարում էին «վաստակավոր արտիստի կոչում ստացած» Արմենչիկին, այդ նույն բանի համար փառավորում էին Նիկոլ Փաշինյանին և հպարտանում: Այսինքն ի՞նչում էր խնդիրը: Մի՞թե նրանում, որ Նիկոլի տոպրակները  Արմենչիկի տոպրակներից լավն են, ո՜չ: Խնդիրը, առիթն ու պատճառն այլ էլ:

 

 

Այն, որ «նախկինների» օրոք կարելի էր սենտիմենտալ նյութեր պատրաստել խաղալով հասարակության զգացմունքային տեղերի`բանակի վրա, նախկինների օրոք շահարկել «վաստակավոր արտիստի կոչում ստացած» անձի անունը, ծաղրել, իսկ այժմ «հրամայված» է ստեղծել տեղի և անտեղի պարծենալու, հրճվելու առիթներ:

 

 

Եվ ի՞նչ եղավ վերջում, նման հիպիյական բարեփոխումների արդյունքում: Պարզվեց, որ ձեռքբերումների փոխարեն մենք իրականում կորցրել ենք այն, ինչ ունեինք:

 

 

Հայկ  Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով