Մաշտոցի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

Փետրվարի 23-ին, ժամը 20:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում՝ «Փակ շուկա» ՍՊԸ-ի մոտակայքում, ավտոմեքենան մխրճվել է ծաղկի սրահի մեջ. կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մխրճվել ծաղկի սրահի մեջ, ինչի հետևանքով կոտրվել են սրահի ապակիները և վնասվել՝ ծաղիկները։ Սրահի աշխատակիցներ Ա․ Մ․-ն (ծնված 1986 թ․) և Ա․ Գ․-ն (ծնված 1981 թ․) ստացել են մարմնական վնասվածքներ։ Տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով