Ինչո՞ւ է Զարեհ Սինանյանը «հավաքագրում» ՌԴ քաղաքացիների տվյալները.«Իրավունք»

 

«Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնա­կատար Զարեհ Սինանյանը կրկին պատրաստվում է մեկնել ՌԴ: Սակայն, ըստ ռուսաստանյան մեր աղբյուրների, տեղի հայկական կազմակերպություննե­րից գրեթե ոչ մեկը ցանկություն չունի հանդիպել նրա հետ: Եվ հենց սրանով պայմանավորված՝ նաև հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջի զավեշտ դարձած հայտարարությունը՝ եթե ցան­կանում եք մասնակցել կայանալիք հան­դիպմանը, կարող եք լրացնել ձեր անձնա­կան տվյալները և հրավեր ստանալ: Բայց ուշագրավ հարց է ծագում, ինչի մա­սին են խոսում տելեգրամյան ալիքները, ինչո՞ւ է Գլենդելի նախկին քաղաքապետ Սինանյանը հավաքում ՌԴ քաղաքացինե­րի անձնագրային տվյալները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հարց է նաև, թե այս անգամ ևս միակ մարդը, ով կուղեկցի Սինանյանին, կլինի՞ Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի բաժանմունքի գործադիր կոմիտեի նախ­կին նախագահ Շահեն Պետրոսյանը: Բանն այն է, որ տելեգրամյան ալիքներից մեկը հուշում է, որ Շ. Պետրոսյանի այդ աջակցությունը պայմանավորված է նրա­նով, որ նա ցանկանում է դառնալ Սփյուռ­քի հարցերի գլխավոր հանձնակատարի ներկայացուցիչը Մոսկվայում և փուլ առ փուլ ՌԴ հայերի միության բոլոր բաժան­մունքները հանել միության նախագահ Արա Աբրահամյանի ազդեցությունից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով