Կեցցե´ այն Հայաստանը, որ գալու է նիկոլից հետո.Հովհաննես Խաչատրյան

Կեցցե´ այն Հայաստանը, որ գալու է նիկոլից հետո…
Վաղվա օրվանից է կախված մեր «վաղվա» օրը: Վաղն աշխարհին պետք է ապացուցենք, որ մենք տեր ենք կանգնելու մեր պապերի, հայրերի ու նախնինների ստեղծած ու պահպանած պետությանը: Վաղը պարզ կդառնա թե քանի հոգու երակներում է հոսում իրական ՀԱՅԻ արյունը: Վաղը մենք պետք է ապացուցենք, որ ինչ էլ լինի մեր մեջը չի կոտրվի, որ մենք ազգից` քոչվոր չենք դառնա: Թշնամին դեռ քնած չէ, նա մինչև ատամները զինված սպասում է մեր հերթական մասնատմանը: Դարեր ի վեր արտաքին ու ներքին թշնամին մեզ փորձեց` սպանել, դավաճանել, մասնատել, հայրենազրկել դարձնել գաղթական, նույնը նրանք շարունակվում են այսօր:
Ու դրա համար դու պետք է մի շատ կարևոր բան գիտակցես, վաղը` հանրահավաք չէ, վաղը` բողոքի ցույց չէ, վաղը` մեր լինել, չլինելու խնդիրն է, վաղը` ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ Է:
Ու հենց այդ պատճառով դու պարտավոր ես վաղը ժամը 15:00-ին լինել Ազատության հրապարակում, հանուն հայրենիքի փրկության, հանուն պետականության պահպանման:
Հովհաննես Խաչատրյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով