Ինչպես և ում միջոցով է Թուրքիան ներսից գրավում Հայաստանը.Անդրանիկ Թևանյան

Ինչպես և ում միջոցով է Թուրքիան ներսից գրավում Հայաստանը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը.

«Ղարաբաղից պրծնենք, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանները բացվեն, լավ ապրենք» կարգախոսին սողացող տարբերակով փոխարինելու է գալիս «Սյունիքից պրծնենք, լավ ապրենք»–ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես որ «խաղաղասիրական» կոդերով պատերազմ ու պարտություն բերեցին Արցախում, այնպես էլ նույնն անում են Հայաստանի մասով։ Մոլորոցնելու բանաձևը նույնն է՝ «Մենք խաղաղություն ենք ուզում»։

Ցավով պետք է արձանագրել, որ թուրքական պրոպագանդան, որը թաքնված է «արևմտամետ» քողի տակ, Հայաստանում շատ հզոր է աշխատում։ Հատկապես երբ թուրքամետ թեզերը քարոզվում են ՀՀ վարչապետի, նրա ընտանիքի անդամների, Նիկոլին կից նախարարների, պատգամավորների, օլիգարխների ու շարքային սրիկաների միջոցով»։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով