Մոսկվան պատրաստ է խզել կապերը ԵՄ հետ

 

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է խզել հարաբերությունները Բրյուսելի հետ, եթե Եվրամիությունը որոշի նոր հակառուսական սանկցիաներ կիրառել։ Այս մասն նա ասել է Соловьев Live-ի եթերում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՌԴ ԱԳ նախարարը պարզաբանել է, որ ռուսական կողմը պատրաստ է դա անել, եթե եւս մեկ անգամ էլ տեսնի, որ ինչ որ ոլորտներում դրվեն սանկցիաներ, որոնք կստեղծեն ռիսկեր ռուսական տնտեսության համար, ներառյալ՝ ամենից զգայուն ոլորտներում։

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը չի ցանկանում մեկուսանալ համաշխարհային կյանքից, սակայն պետք է պատրաստ լինել դրան։ «Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի»,- ամփոփել է Սերգեյ Լավրովը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով