Իմաստը չեմ հասկանում, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը շարունակում խոսել իր նախորդների 5 կամ 7 շրջան հանձնելու շուրջ բանակցելու մասին. Տիգրան Աբրահամյան

 

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար   Տիգրան  Աբրահամյանը  Ֆեյսբուքյան էջում գրել է.

Իմաստը չեմ հասկանում, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը շարունակում խոսել իր նախորդների 5 կամ 7 շրջան հանձնելու շուրջ բանակցելու մասին

 

Չի՞ հասկանում, որ նույնիսկ թեմայից անտեղյակ մարդու մոտ հարց է առաջանում։
Լավ, եթե դժգոհ ես 5, 6 շրջան հանձնելուց, թեկուզ Արցախի կարգավիճակի, անվտանգության և այլ գործոնների դիմաց, ապա ինչո՞ւ հանձնեցիր շուրջ 10 շրջան՝ ոչ մի բանի դիմաց։
Արցախի տարածքի 75%-ը հանձնած, Արցախի կարգավիճակն անորոշության մղած, զինված ուժերը կազմաքանդած, 5-6 հզ մարդու ճակատագիր խորտակած, հարյուրավոր գերիների, հաշմանդամ դարձածների, անհետ կորածների համար թիվ մեկ պատասխանատու և մեղավոր անձն ու իր թիմն անընդհատ խոսում է նախկիններից ու նրանց՝ փոխզիջումների գնալու անթույլատրելիությունից։
Երկիրը բերիք պատերազմի հասցրիք, մարդկանց դժոխքի միջով անցկացրիք, որ հիմա ասեք, թե գիտե՞ք, նախկիններն էլ բանակցությունների ժամանակ պատրաստ էին փոխզիջումների։
Դուք դեռ խոսելու բան ունե՞ք, ձեր միակ ասելիքը ներողություն խնդրելն է, հրաժարականի դիմում գրելն ու լուռ սպասելը, թե երբ ընթացք կստանա ձեր նկատմամբ իրավական գործընթացը։

Արցախի ՊԲ թվով 124 սպա՝ ի աջակցություն ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հանդես են եկել հայտարարությամբ

07.03.2021

Այդ ձայնագրությամբ Նիկոլն ու ֆեյքերը ոռնալու են 3 ժամ.Միքայել  Մինասյան

02.03.2021

Հայաստա՛ն, դու գտնվում ես ոչնչացման եզրին, ուշքի՛ արի. գեներալ-լեյտենանտ Գրիգորյանց

05.03.2021

Դիմում եմ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին.Անդրանիկ Հովհաննիսյան

02.03.2021

Տագնապալին այն է, որ կենսաբանական լաբորատորիաները համաճարակի ընթացքում կենտրոնացել են հայ զինվորական երիտասարդության վրա. Հայկ Բաբուխանյան

05.03.2021

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով