Այսօրվա երթի ընթացքում Ազատություն ռադիոկայանի լրագրողի և օպերատորի հետ տեղի ունեցածն անընդունելի է և պետք է արժանանա համապատասխան գնահատականի՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ քաղաքականություն է(ր) որդեգրել այդ ԶԼՄ-ն: Այս մասին գրում է Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում:
«Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները գործում են ազատորեն` իրավահավասարության, օրինականության, խոսքի (արտահայտվելու) ազատության և բազմակարծության սկզբունքների հիման վրա: Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Նոր թափ առած շարժումը մի կարևոր նպատակ ևս պետք է ունենա՝ վերստին վերադարձնել օրենքի նկատմամբ քաղաքացիների հարգանքի և օրինականության պահպանման նկատմամբ նրանց պարտավորությունների զգացումը»,- գրել է Հայրապետյանը: