Հայաստանում ՌԴ դեսպանի բացահայտումը. Պուտինը մեր գերիների հարցով է զբաղվում, իսկ դավաճան Նիկոլը խաբում է հասարակությանը.Գագիկ Համբարյան

Քաղաքագետ  Գագիկ  Համբարյանը   ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է.

«Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը բացահայտել է, որ հայ գերիների հարցով զբաղվում է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը… Մի բան, որի մասին շատերը գիտեին ու բարձրաձայնում էին շատ վաղուց…
Այսպիսով, Կոպիրկինը բացահայտեց Նիկոլի և նրան սպասարկողների հերթական պրիմիտիվ և հիմար սուտը…
Հիշեցնեմ, որ մինչև հիմա կապիտուլյանտ Նիկոլն ու իր թիմակիցները զառանցում էին, թե ընդդիմադիրների կողմից իր հրաժարականի պահանջելը և հանրահավաքներ կազմակերպելը խանգարում են Նիկոլին գերիներին հետ վերադարձնելու հարցսում… Իսկ գերիների և անհետ կորածների որոշ հարազատներ կուլ տալով Նիկոլի և դրան սպասարկողների կեղծիքը տարածում էին այդ հիմար թեզը…
Երևանում ՌԴ դեսպանն այսպիսով նաև բացահայտեց Նիկոլի սրբապիղծ լինելը, երբ վերջինս կարող է մարդկային ողբերգությունն օգտագործել սեփական շահերի և նպատակների համար…»,-գրել  է քաղաքագետը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով