Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 166, մահվան՝ 7 նոր դեպք

 

Հայաստանում փետրվարի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 166 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 170 506-ի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 3171 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Փետրվարի 23-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 806 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3977-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 231 է, ընդհանուր առողջացածներինը՝ 162 329, փաստացի բուժվողներինը՝ 4438 (մեկ օրում նվազել է 72-ով): Մեկ օրում արվել է 2872 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 710 201թեստ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով